«Կլայկ Ավտոմարկետը» ներկայացնում է Ճապոնական MAZDA, MITSUBISHI և հարավ-կորեական KIA մակնիշների ավտոմեքենաներ, ինչպես նաև չինական DFM մակնիշի մինի բեռնատարներ, մինի կարգո բեռնատարներ և բոլոր հարմարություններով համալրված ընտանեկան/տուրիստական միկրո ավտոբուսներ: Ի դեպ, համագործակցելու դեպքում գործում է զեղչային ճկուն համակարգ, ինչպես նաև ապառիկ վաճառք՝ տարեկան 14-16% տոկոսադրույքով, 4-6 տարով, կանխավճարը՝ սկսած 10%-ից: Մեքենաները, չնայած համալրված են ժամանակակից տեխնիկայի բոլոր հնարավորություններով, համարվում են բավականին մատչելի ժամանակակից ավտոշուկայում: «Կլայկ Ավտոմարկետը» առաջարկում է Ավտոմեքենաների ժամանակակից և քաղաքակիրթ առք ու վաճառք: Վստահե՛ք Ձեր ավտոմեքենան մեզ՝ համոզված լինելով, որ մենք կվաճառենք այն առավել ձեռնտու տարբերակով՝ ազատելով Ձեզ ավելորդ հոգսերից և դժվարություններից: «Կլայկ ավտոմարկետն» առաջարկում է նաև օգտագործված ավտոմեքենաների վաճառք ապառիկի՝ շուկայում առկա լավագույն պայմաններով: |